Լավագույն Հրապարակումներ

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը | 2025/26թթ I եռ.

ՀՀ առևտրային բանկերը 2026թ-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 103 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 2.6%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 2026թ-ի հունվար-մարտ ամիսներին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 33 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35.7 մլրդ դրամի փոխարեն։ Զուտ շահույթի նվազումը առավելապես պայմանավորված է փոխարժեքային տարբերություններից զուտ եկամտի 39% նվազմամբ։ […]

Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների ո՞ր մասն է փոխհատուցվում եկամտային հարկի վերադարձով

Համաձայն German Economic Team (GET) ծրագրի շրջանակում Berlin Economics և Modex ընկերությունների գնահատականների ՝ «Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» ծրագրի շրջանակում 2024 թվականի վերջի դրությամբ առկա շահառուների գործող հիփոթեքային վարկերի 48%-ի դեպքում շահառուներին վերադարձված գումարը ծածկում է վճարած տոկոսագումարների 90%-100%-ը։ Միաժամանակ, գործող հիփոթեքային վարկերի 27%-ի դեպքում վերադարձը ծածկում է վճարած տոկոսագումարների 50%-90%-ը, իսկ 24%-ի […]

Որքա՞ն գումար է պետբյուջեից վերադարձվելու հիփոթեքային վարկերի տոկոսավճարների գծով

2015-2025 թվականներին «Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» ծրագրից օգտվողներին պետական բյուջեից վերադարձվել է 305 միլիարդ դրամ։ German Economic Team (GET) ծրագրի շրջանակում Berlin Economics և Modex ընկերությունների գնահատականների համաձայն՝ ծրագրի շահառուներին 2026-2044 թվականներին ՀՀ պետական բյուջեից վերադարձվելու է շուրջ 1 տրիլիոն 98 միլիարդ դրամ։ Ընդ որում, խոսքը վերաբերում է մինչև 2024 թվականի վերջի դրությամբ […]