2023թ-ի հունվար-հունիսին ՕՈՒՆ զուտ հոսքերը Հայաստանի տնտեսության իրական հատվածում կազմել են $199 մլն՝ 26.3%-ով ավել, քան 2022թ-ի համապատասխան ժամանակաշրջանում։ Հարկ է նշել, որ դրամային արտահայտությամբ ՕՈՒՆ զուտ հոսքերի աճը կազմել է 5.1%, ինչը նշանակում է, որ 26.3% դոլարային աճը մեծապես պայմանավորված էր դրամի արժևորմամբ։
2023թ-ի առաջին կիսամյակում Հայաստանի իրական հատվածում կատարված ՕՈւՆ զուտ հոսքերով առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանը՝ $304 մլն, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները ($259 մլն) և Լյուքսեմբուրգը ($31 մլն): Ընդ որում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից կատարված ՕՈՒՆ զուտ հոսքերի ծավալը 2022-ի հունվար-հունիսի համեմատ աճել է 66.5 անգամ՝հիմնականում պայմանավորված մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում իրականացված ներդրումների աճով: