Պարտքայի՞ն, թե՞ բաժնեմասնակցային ֆինանսավորում

Թեև բաժնեմասնակցային ֆինանսավորումն ունի մի շարք առավելություններ, Հայաստանում առավել տարածված են բիզնեսի ֆինանսավորման պարքային գործիքները` հիմնականում վարկը, այսպես 2021թ-ի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ռեզիդենտ ձեռնարկություններին տրված վարկերի պորտֆոլիոն կազմել է շուրջ $4 մլրդ:

Բաժնեմասնակցային ֆինանսավորման առավելություններն են՝

  • Նոր ներդրողն իր բաժնեմասին համապատասխան կիսում է բիզնես ռիսկը, եթե ձեռնարկությունն աշխատում է վնասով, չկա պարտավորություն վերադարձնելու ներդրված գումարը կամ վճարելու շահաբաժին,
  • Ի տարբերություն վարկերի՝ գրավի անհրաժեշտություն չկա,
  • Ի տարբերություն վարկերի՝ ամենամսյա վճարումների անհրաժեշտություն չկա։

Մինչ Հայաստանի տնտեսության իրական հատվածում բաժնեմասնակցային ֆինանսավորման դեպքերը շատ քիչ են, զարգացած երկրներում այն լայն տարածում ունի, որպես օրինակ, ներկայացնում ենք մի քանի աշխարհահռչակ կազմակերպությունների ֆինանսավորման կառուցվածքը։