- 2022թ-ի հուլիսի դրությամբ ՀՀ ՏՏ ծառայությունների ոլորտում ներկայացված է 2195 ձեռնարկություն (ՓԲԸ-ներ, ՍՊԸ-ներ, ԱՁ-ներ), որից 788-ը ունի 1 աշխատող (ներառյալ այն ԱՁ-ները, որոնք վարձու աշխատողներ չունեն),
- Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվել նաև բազմաթիվ ընկերություններ, մասնավորապես, Հայաստանի ՏՏ ծառայությունների ոլորտի 20 խոշորագույն գործատուներից 5-ը այդպիսի ընկերություններ են։
ՏՏ ծառայությունների ոլորտում ներառվել են այն կազմակերպությունները, որոնց գործունեությունը վերագրվում է տնտեսական գործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկին՝ J58.2, J62, J63.1, և դրանցից գոնե մեկի կամ մի քանիսի մասնաբաժինը ընկերության շրջանառության կառուցվածքում 50% և ավելի է։ Այդ պատճառով, այս ցանկում ներառված չեն այնպիսի ընկերություններ ինչպիսիք են, օրինակ, SoftConstruct-ը և Digitain-ը։