Աշխատանքի արտադրողականությունը Հայաստանում

employee productivity

2017-2022թթ-ի միջին տվյալներով Հայաստանում 1 աշխատողի հաշվով ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով ճշգրտված եղել է 32.4 հազար ԱՄՆ դոլար:

2017թ-ի համեմատ 2022թ-ին 1 աշխատողի հաշվով իրական ՀՆԱ-ն աճել է 26.5%-ով, ընդ որում՝ 2022թ-ին արձանագրվել է ամենամեծ աճը՝ 14%-ային կետ, ինչը հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից Հայաստան բարձր վարձատրվող աշխատողների ներհոսքով։

Այդուհանդերձ, 2017-2022թթ-ի միջին տվյալներով Հայաստանում 1 աշխատողի հաշվով ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով ճշգրտված շուրջ երկու անգամ ավելի ցածր է այնպիսի երկրներից, ինչպիսիք են Բուլղարիան (51.9 հազար ԱՄՆ դոլար), Ռումինիան (69.8 հազար ԱՄՆ դոլար), Լեհաստանը (70.8 հազար ԱՄՆ դոլար) և Խորվաթիան (74 հազար ԱՄՆ դոլար)։