- 2022թ-ին ըստ հասույթի Հայաստանի խոշորագույն ընկերությունների ցանկը գլխավորել է Զանգեզուրի ՊՄԿ-ն՝ 358 մլրդ դրամ հասույթով,
- 2022թ-ին 10 խոշորագույն ընկերությունների ընդհանուր հասույթը եղել է շուրջ 1.49 տրիլիոն դրամ՝ 10.7%-ով ավելի, քան 2021թ-ին,
- 10 ընկերություններից 9-ը արձանագրել են զուտ շահույթ՝ բացառությամբ Գեո Պրոմայնինգ Գոլդի, ընդհանուր՝ շուրջ 307 մլրդ դրամ,
- Դիտարկված 10 ընկերությունների սեփական կապիտալի շահութաբերության պարզ միջինը 2022թ-ին եղել է 29.1%, միջնարժեքը՝ 27.2%:
Հատկանշական է, որ առանձին ընկերությունների դեպքում փոխկապակցված կողմերի հետ գործարքները կարող են արտահայտված չլինել իրական գներով, որը կարող է ունենալ էական ազդեցություն ընկերության՝ առանձին վերցած արդյունավետության գնահատման վրա։