Լավագույն Հրապարակումներ

ՀՀ 7 խոշորագույն լիզինգատու կազմակերպությունները

2024թ-ի վերջի դրությամբ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ցանկում լիզինգային պորտֆելի մեծությամբ առաջատարն է ԱԿԲԱ Լիզինգ ՎԿ-ն (93 միլիարդ դրամ), որին հաջորդում են Ամերիաբանկը և Ինեկոբանկը՝ համապատասխանաբար 50 միլիարդ և 25 միլիարդ դրամ լիզինգային պորտֆելներով։

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը | 2024/25թթ I եռ․

ՀՀ առևտրային բանկերը 2025թ-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են ավելի քան 100 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 21%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: 2025թ-ի առաջին եռամսյակում ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 36 մլրդ դրամ (ներառյալ Ardshininvestbank-ի զուտ շահույթը), որին հաջորդում է Ameriabank-ը` 16 մլրդ դրամ։ Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն բանկերից […]

residents-who-have-received-loans
Հայաստանում վարկառու ֆիզիկական անձանց քանակը | փետրվար, 2025

2025 թվականի փետրվարի 28-ի դրությամբ ՀՀ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկեր ստացած ֆիզիկական անձանց (այդ թվում անհատ ձեռնարկատերերի) քանակը կազմել է շուրջ 887 հազար կամ 18-63 տարեկան ՀՀ մշտական բնակչության (հիմնական վարկառու տարիք) 48%-ը։ ՀՀ հիմնական վարկառու տարիքի բնակչության 4.3%-ն (78,620 վարկառու) ունի հիփոթեքային վարկ, 47%–ը (864,699 վարկառու)՝ սպառողական և այլ վարկեր։