2021թ-ին Հայաստանի ՏՏ ոլորտը արձանագրել է երկնիշ հավելաճ՝ 17․8%
- 2021թ-ին Հայաստանում գրանցված ՏՏ ընկերությունների հասույթը գերազանցել է $330 մլնը, նախորդ տարվա համենատ իրական աճը կազմել է 117.8%։
- 2021թ-ի տարեվերջին նախորդ տարվա համեմատ աշխատատեղերի քանակը ավելացել է ավելի քան 30%-ով՝ գերազանցելով 23 հազ․-ը։
Չի բացառվում, որ աշխատատեղերի քանակի այսպիսի կտրուկ աճը տեխնիկական բնույթ ունի, օրինակ, հնարավոր է կազմակերպություններից մեկը փոխել է գործունեության տեսակի դասակարգիչը։