Վերջին 10 տարիներին Հայաստանում հիմնադրված ֆինանսավորման մեծությամբ թոփ 10 թեք ստարտափները ներգրավել են շուրջ 490 միլիոն դոլարի ներդրում, որի 39.8%-ը բաժին է հասնում Picsart-ին (195 միլիոն դոլար):
Այս 10 ստարտափներից միայն Picsart-ին և CodeSignal-ին է հաջողվել ֆինանսավորում ներգրավել C սերիայի շրջանակում, համապատասխանաբար 130 միլիոն և 50 միլիոն դոլար։
2024 թ-ին EasyDMARC-ը (20 միլիոն դոլար), Podcastle-ը (13.5 միլիոն դոլար) և ActiveLoop-ը (11 միլիոն դոլար, ներառված չէ ցանկում) միասին ներգրավել են 44.5 միլիոն դոլարի ներդրում։
Պատրաստվել է 3N Startups թեք բլոգի հետ համագործակցությամբ։
Հայաստանում հիմնադրված ասելով հասկանում ենք այն ստարտափները, որոնք առաջինը գրասենյակ բացել են Հայաստանում։