Որտե՞ղ տեղաբաշխել ազատ միջոցները

FDI

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՀՀ բանկային համակարգում դիտվում է ինչպես դրամական միջոցների և ավանդների կտրուկ ներհոսք ($ 980 մլն), այնպես էլ զուտ շահույթի կտրուկ աճ, ինչի հետևանքով առևտրային բանկերը բախվել են ազատ միջոցները տեղաբաշխելու խնդրի առաջ՝ հաշվի առնելով Հայաստանի շուկայի կապիտալի կլանման սահմանափակ հնարավորությունները։

2022 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկային հատվածի կողմից իրականացված օտարերկրյա ներդրումները կազմել են $ 2,577.4 մլն, ինչը շուրջ 3 անգամ գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը։

Հաշվի առնելով ոչ ռեզիդենտ անձանց նկատմամբ դրամական միջոցների և ավանդների տեսքով պարտավորությունների կտրուկ աճը՝ առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են իրենց համապատասխան ակտիվները օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններում (+ $ 1,287 մլն): Բացի այդ $ 134 մլն-ով աճել են պարտքային գործիքներում իրականացված ներդրումները, $ 108 մլն-ով՝ վարկերը և $ 81 մլն-ով՝ այլ ներդրումները։