ՏՏ խոշոր հարկատուները | 2025/26թթ I կիսամյակ

2026 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 72 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 61 միլիարդ դրամի եկամուտ:

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2026թ-ի հունվար-հունիս ամիսներին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4%-ը:

72 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 10.9 միլիարդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Digitain ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 59.6%-ը (6,477 միլիոն դրամ):

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 8-ի դեպքում վճարած եկամտային հարկերը նվազել են, անկումը խոշոր է հատկապես Arctera AM ընկերության դեպքում:

ՏՏ ոլորտի հարկատուների ցանկում առաջին անգամ հայտնվել է Firebird AI ընկերությունը, որը պետբյուջեի համար ապահովել է 823 մլն դրամ հարկային եկամուտ։

2025թ-ի տարեկան տվյալներով Digitain-ի հասույթի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում էր ՏՏ գործունեության տեսակներին:

Ride Tech-ի (Yandex Taxi) բիզնես մոդելի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է պլատֆորմի զարգացման, մշակման և շահագործման աշխատանքներում։

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։