ՏՏ խոշոր հարկատուները | 2024/25թթ I եռ․

2025 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 76 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 19.0 միլիարդ դրամի եկամուտ, ինչը 337.5 միլիոն դրամով ավելի քիչ է, քան 2024 թվականի նույն ժամանակաշրջանում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների վճարած հարկերը:

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2025թ-ի հունվար-մարտ ամիսներին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 3.4%-ը:

76 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 1,453 միլիոն դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Synopsys Armenia ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 14.1%-ը (205 միլիոն դրամ):

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 11-ի դեպքում վճարած հարկերը նվազել են․անկումը խոշոր է հատկապես Veeam Armenia ընկերության դեպքում, ընդ որում՝ պայմանավորված գերազանցապես եկամտային հարկի նվազմամբ։

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։