Հայկազ Ֆանյան

Հայկազ Ֆանյանը կառավարման խորհրդատու է՝ ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձով։ Նա փորձառու է ֆինանսական մոդելների մշակման, իրագործելիության ուսումնասիրությունների, բիզնես պլանների մշակման, շուկայի ուսումնասիրությունների, մակրոտնտեսական և ոլորտային վերլուծությունների իրականացման և ոլորտային քաղաքականությունների մշակման մեջ: Իր կարիերայի ընթացքում պարոն Ֆանյանը մասնակցել է ավելի քան 80 խորհրդատվական նախագծերի: Նա ունի միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքի հարուստ փորձ, ներգրավված է եղել Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Ավստրիական զարգացման գործակալության, GIZ-ի, USAID-ի, Save the Children-ի կողմից ֆինանսավորվող/իրականացվող բազմաթիվ նախագծերում, աշխատանքային պարտականություններից ելնելով սերտորեն համագործակցել է մի շարք պետական գերատեսչությունների հետ։ Հայկազ Ֆանյանը նաև հանդիսանում է ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն, ինչպես նաև «Էքսպորտ-Արմենիա» փորձագետների ասոցիացիայի խորհրդի անդամ է։