Հարկային համակարգը այլևս չի հանդիսանում բիզնեսի ամենամեծ խոչընդոտը Հայաստանում

Համաշխարհային բանկը "Enterprise Survey"-ի շրջանակում պարբերաբար հարցում է անցկացնում ձեռնարկությունների շրջանում, այդ թվում հարցնում են, թե ինչն է հանդիսանում գործարար միջավայրի ամենամեծ խոչընդոտը իրենց բիզնեսի համար։ 2013թ-ին Հայաստանում այս հարցմանը մասնակցել են 360 ընկերություն, 2020թ-ին` 546։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ձեռնարկությունների դժգոհությունը հարկային համակարգից էականորեն կրճատվել է։ Մասնավորապես, 2020թ-ին «Հարկային դրույքաչափերը» որպես գործարար միջավայրի ամենամեծ խոչընդոտ նշել է հարցման մասնակիցների 10.2%-ը, «Հարկային վարչարարությունը»՝ 3.6%-ը, այնինչ 2013թ-ին այդ ցուցանիշները համապատասխանաբար եղել են 20.6% և 16.7%: