2019 թ-ին Մոդեքսը մասնակցել է Հայաստանի արդյունաբերության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներին, որի շրջանակներում իրականացրել է Հայաստանում արտադրողականության հաշվարկ, Հայաստանի և համադրելի երկրների համեմատական վերլուծություն, իրականացրել է խորքային հարցազրույցներ միջազգային խոշոր կորպորացիաների հայաստանյան դուստր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մշակել է առաջարկներ արտադրողականության բարձրացման համար։