Հոկտեմբերի 20-ին նշվում է Վիճակագրության միջազգային օրը, սիրով շնորհավորում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի մեր բոլոր գործընկերներին, մաղթում ենք նորանոր հաջողություններ։
Ի գիտություն մեր ընթերցողների, ներկայացնում ենք Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող "Վիճակագրական կարողությունների գնահատական" (Statistical Capacity Score) ցուցանիշը (0-100 բալ միջակայքում), որի շրջանակում գնահատվում է ազգային վիճակագրական մարմինների կողմից կիրառած մեթոդաբանությունը, տվյալների աղբյուրները, պարբերականությունը և ժամանակագրությունը: Ըստ այդմ՝ 2018թ-ին աշխարհի 150 զարգացող երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Մեքսիկային։