2026թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 37%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 368 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 477 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 21%-ը։
Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել են, համապատասխանաբար, 240 մլրդ և 188 մլրդ դրամ զուտ մուտքեր։
Ընդհանուր առմամբ երեք խոշորագույն հարկատու ոլորտների խոշոր հարկատուները միասին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 39%-ը։
Հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հանքագործական արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների կողմից վճարված հարկերն աճել են 49%-ով՝ հանքարդյունաբերությունը դարձնելով չորրորդ խոշոր հարկատու ոլորտը հունվար-սեպտեմբերին։