ՏՏ խոշոր հարկատուները | 2023-2024

IT companies

2024 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 80 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 84.4 մլրդ դրամի եկամուտ, ինչը 452 մլն դրամով ավելի շատ է, քան 2023 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների վճարած հարկերը,

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2024թ-ին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 3.5%-ը,

80 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 12 մլրդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Synopsys Armenia ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 11.6%-ը (1․4 մլրդ դրամ),

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 9-ի դեպքում վճարած հարկերը նվազել են․ անկումը խոշոր է հատկապես Veeam Armenia ընկերության դեպքում, ընդ որում՝ պայմանավորված գերազանցապես եկամտային հարկի նվազմամբ։

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։