Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը, 2021-2024թթ․

Export high-tech

2024 թվականին Հայաստանից արտահանվել է 979 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բարձր տեխնոլոգիական ապրանքներ, ինչը 0․8%-ով ավել է, քան 2023-ին և 19 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։

2021 թվականի համեմատ արտահանման կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է վերաարտահանմամբ, հատկապես պատկառելի աճ է արձանագրվել էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության սարքավորումների դեպքում:

2024 թվականին Հայաստանից արտահանված բարձր տեխնոլոգիական ապրանքների 78.7%-ը կամ շուրջ 771 մլն ԱՄՆ դոլարը բաժին է հասել էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ոլորտի տարբեր ապրանքների արտահանմանը, ինչը շուրջ 16%-ով ավել է, քան նախորդ տարի և շուրջ 116 անգամ ավել, քան 2021-ին։

2024 թվականին բարձր տեխնոլոգիական ապրանքներին բաժին է հասել Հայաստանի ապրանքային արտահանման 7.5%-ը՝ նախորդ տարվա 11.4%-ի փոխարեն։