Հայաստանը զիջում է շատ համադրելի երկրների արհեստական բանականության ներդրման պատրաստվածությամբ

Արհեստական բանականության ներդրման պատրաստվածությամբ 2023 թ-ին Հայաստանը 70-րդն է 165 երկրների շարքում։

Հայաստանը՝ 0.49 միավորով, փոքր-ինչ գերազանցում է Ղրղզստանին (0.43), Բելառուսին (0.47), Ադրբեջանին (0.47)։

Այնուամենայնիվ, հետ է մտնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Էստոնիան (0.76), Իսպանիան (0.65), Պորտուգալիան (0.65), ԱՄԷ-ն (0.63) և Ռումինիան (0.58)։

Արհեստական բանականության ներդրման պատրաստվածության ինդեքսը գնահատում է երկրի՝ արհեստական բանականության ձեռքբերումների ներդրման պատրաստվածության մակարդակը՝ հիմնվելով թվային ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի և աշխատաշուկայի քաղաքականությունների, նորարարության ու տնտեսական ինտեգրման, ներքին կանոնակարգերի վերաբերյալ տվյալների վրա։