Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ Մոդեքսը 2020թ-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար իրականացրել է Հայաստանի արտաքին առևտրի վրա COVID-19 համավարակի ազդեցության վերաբերյալ հետազոտություն։
Հետազոտության շրջանակներում գնահատվել են COVID-19-ի ազդեցությունը ՀՀ ներմուծման և արտահանման վրա, բացահայտվել են ընտրված ապրանքների մատակարարման շղթաների հետ կապված խնդիրները և մշակող արդյուաբերության ոլորտի խոշոր արտադրողների համավարակի բռնկման հետևանքները։