2020թ-ին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսավորմամբ Մոդեքսը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացրել է Հայաստանի տեխնո-ձեռներեցության էկոհամակարգում միջազգային տաղանդների ներգրավման կարիքների գնահատում և հայեցակարգի մշակում։ Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են Հայաստանի տեխնոլոգիական ձեռներեցության ընթացիկ վիճակը, գնահատվել են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում տարածաշրջանային ու միջազգային տաղանդների ներգրավման կարիքները և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա մշակվել է հայեցակարգ՝ ներառյալ ֆինանսական կանխատեսումների մոդել, այդ գործընթացը համակարգված կազմակերպելու համար։