2019թ-ի 1-ին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը եղել է 37.9 մլրդ դրամ՝ 4.4%-ով ավել, քան նախորդ տարվա 1-ին կիսամյակում։ Առաջատարը շարունակում է մնալ Ամերիաբանկը, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նրա զուտ շահույթը կրճատվել է մոտ 6%-ով։