Գլոբալ Ֆինդեքս 2021 – Հայաստան

global findex

Հայաստանում Գլոբալ Ֆինդեքս 2021 հարցումն իրականացվել է 15+ տարիքի 1000 ռեսպոնդենտի շրջանում 2021թ-ի օգոստոսի 5-ից դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում` դեմ առ դեմ։ Հարցման արդյունքում պարզվել է, որ՝

  • Վերջին 12 ամսում խանութում գնում կատարելիս դեբետային կամ կրեդիտային քարտի միջոցով անձամբ վճարում է կատարել Հայաստանի 15+ տարիքի բնակչության 8.2%-ը (+/- 1.7%-ային կետ)։
  • Վերջին 12 ամսում խանութում գնում կատարելիս բջջային հեռախոսի միջոցով վճարում է կատարել Հայաստանի 15+ տարիքի բնակչության 11.9%-ը (+/- 2%-ային կետ), ընդ որում՝ նրանց շուրջ 1/3-ը առաջին անգամ այդպիսի գործարք արել է COVID-19-ի համավարակից հետո։

Հիշեցնենք, որ 2021թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, ըստ որի 300 հազ․ դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվել անկանխիկ եղանակով։