
2025թ-ին ըստ հասույթի Հայաստանի խոշորագույն ընկերությունների ցանկը գլխավորել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ն՝ ավելի քան 300 մլրդ դրամ հասույթով:
2025թ-ին դիտարկված 10 խոշորագույն ընկերությունների համընդհանուր հասույթը եղել է շուրջ 2 տրիլիոն դրամ` նախորդ տարվա 1.7 տրիլիոնի փոխարեն:
Բոլոր 10 ընկերությունները արձանագրել են ընդհանուր 410 մլրդ դրամի զուտ շահույթ:
Դիտարկված 10 ընկերությունների սեփական կապիտալի շահութաբերության պարզ միջինը 2025թ-ին եղել է 25.4%, միջնարժեքը` 24.5%:
Ցանկում ընդգրկված չեն «Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա» և «Փրիթի Ուեյ» ընկերությունների տվյալները, քանի որ դրանց ֆինանսական հաշվետվությունները դեռևս հասանելի չեն։ 2024թ-ին դրանք գտնվում էին 10 խոշորագույն ընկերությունների ցանկում` համապատասխանաբար 314 մլրդ դրամ և 155 մլրդ դրամ հասույթով։
Հարկ է նշել, որ առանձին ընկերությունների դեպքում փոխկապկցված կողմերի հետ գործարքները կարող են արտահայտված չլինել իրական գներով, որը կարող է ունենալ էական ազդեցություն ընկերության՝ առանձին վերցված արդյունավետության գնահատականի վրա։