
Համաձայն German Economic Team (GET) ծրագրի շրջանակում Berlin Economics և Modex ընկերությունների գնահատականների ՝ «Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» ծրագրի շրջանակում 2024 թվականի վերջի դրությամբ առկա շահառուների գործող հիփոթեքային վարկերի 48%-ի դեպքում շահառուներին վերադարձված գումարը ծածկում է վճարած տոկոսագումարների 90%-100%-ը։
Միաժամանակ, գործող հիփոթեքային վարկերի 27%-ի դեպքում վերադարձը ծածկում է վճարած տոկոսագումարների 50%-90%-ը, իսկ 24%-ի դեպքում՝ ընդամենը 0%-50%-ը։