
ՀՀ 22 ներդրումային ընկերությունների զուտ շահույթը 2025 թվականին կազմել է շուրջ 38 մլրդ դրամ, որը 13%-ով ավել է, քան նախորդ տարի։ Ընդ որում, 2025 թվականին 22 ներդրումային ընկերություններից 7-ն աշխատել են վնասով։
2025 թվականի տվյալներով ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Freedom Finance Armenia-ն՝ շուրջ 19 մլրդ դրամ (ընդհանուրի 49%), որին հաջորդում են Cube Invest և Meta-X Markets ընկերությունները՝ համապատասխանաբար 8 մլրդ և 3 մլրդ դրամ զուտ շահույթով։
Նշենք, որ թոփ 3 ընկերությունների մասնաբաժինը ընդհանուր զուտ շահույթի մեջ կազմում է 79%: