ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | 2025

2025թ-ին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 37%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 372 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 676 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 25%-ը։

Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել են, համապատասխանաբար, 298 մլրդ և 207 մլրդ դրամ զուտ մուտքեր։


Ընդհանուր առմամբ երեք խոշորագույն հարկատու ոլորտների խոշոր հարկատուները միասին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 43%-ը։