ՕՈՒՆ զուտ հոսքերը Հայաստանում | 2021-2025

2021-2023 թթ․-ին ՕՈՒՆ զուտ հոսքերը ՀՀ տնտեսության իրական հատվածում աճել են 2.5 անգամ հասնելով՝ 644 միլիոն դոլարի։

2024 թ-ին ՕՈՒՆ զուտ հոսքեը բացասական էին՝ -121 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում ՕՈՒՆ գծով ավելի շատ մարում է եղել, քան ստացում։

2025 թ-ի հունվար-մարտին ՕՈՒՆ զուտ հոսքերը Հայաստանի տնտեսության իրական հատվածում կազմել են 14 միլիոն դոլար՝ 2024 թ-ի նույն ժամանակաշրջանի -72 միլիոն դոլարի փոխարեն։

2024 թ-ին Հայաստանի իրական հատվածում կատարված ՕՈւՆ զուտ հոսքերով առաջատարը Կանադան է՝ 46 միլիոն դոլար, որին հաջորդում են Ջերսին (41 մլն), ԱՄՆ-ն (33 մլն) և Շվեյցարիան (28 մլն)։

2024 թ-ին զուտ հոսքերի գծով ամենամեծ բացասական ցուցանիշը գրանցվել է Ռուսաստանի դեպքում՝ -217 միլիոն դոլար, ինչը մեծապես պայմանավորված է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում ՕՈՒՆ գծով ավելի շատ մարումներով, քան ստացումներով։