
2025թ-ի առաջին կիսամյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 39%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 389 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 323 մլրդ դրամի զուտ եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 24%-ը։
Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել են, համապատասխանաբար, 143 մլրդ և 133 մլրդ դրամ զուտ մուտքեր։
Ընդհանուր առմամբ երեք խոշորագույն հարկատու ոլորտների խոշոր հարկատուները միասին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 44%-ը։