
2025թ-ի առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 41%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 405 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 152 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 27%-ը։
2025թ-ի առաջին եռամսյակում 10 խոշորագույն հարկատու ոլորտներից դուրս է մնացել հանքագործական արդյունաբերությունը, ինչը պայմանավորված է նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների հետվերադարձի արդյունքում 1000 խոշոր հարկատուների ցանկում ԶՊՄԿ-ի ներառված չլինելու հանգամանքով։
2025 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են շինարարության ոլորտի 97 ընկերություն՝ 15-ով ավելի շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս 97 ընկերությունները պետբյուջեի համար ապահովել են 67%-ով կամ 11 մլրդ դրամով ավելի շատ զուտ մուտքեր, քան 2024թ-ի նույն ժամանակաշրջանում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված շինարարության ոլորտի ընկերությունները: