
2024 թ-ին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 39%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 385 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 637 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 27%-ը։
Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել են, համապատասխանաբար, 258 մլրդ և 159 մլրդ դրամ զուտ մուտքեր։
Ընդհանուր առմամբ երեք խոշորագույն հարկատու ոլորտների խոշոր հարկատուները միասին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 44%-ը։