ՀՀ բանկերի կողմից թողակված՝ շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի քանակն ըստ տեսակի, 2021-2024 թթ․

2024 թվականի վերջի դրությամբ ՀՀ բանկերի կողմից թողարկված՝ շրջանառության մեջ գտնվող, քարտերի 51%-ը VISA տեսակի քարտեր են, 23%-ը` Master Card և 19%-ը ԱՐՔԱ։

2021 թվականի վերջի համեմատ ՀՀ բանկերի կողմից թողարկված՝ շրջանառության մեջ գտնվող VISA քարտերի քանակը ավելացել է 1 միլիոն 26 հազարով (1.9 անգամ), Master Card-ի քանակը՝ 280 հազարով (40%-ով) և ԱՐՔԱ-ի քանակը՝ 49 հազարով (6.4%-ով)։

18 տարեկանից բարձր ՀՀ մշտական բնակչության հաշվով մեկ անձի բաժին է ընկնում միջինում 2 բանկային քարտ։