2022-2023 թթ-ին Մոդեքսը՝ Ամերիա խորհրդատվական ընկերության հետ միասին, ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) ֆինանսավորմամբ մշակել է Հայաստանի արտահանման ռազմավարական ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում մշակվել են ՀՀ արտահանման զարգացման գործողությունների պլանը, մոնիթորինգային ցուցանիշների ցանկը և գնահատվել է յուրաքանչյուր միջոցառման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը։