Հայաստանից ավտոմեքենաների վերաարտահանումը․ դերը տնտեսության համար և հեռանկարները

2023 թ-ին Մոդեքսը German Economic Team-ի (GET) ֆինանսավորմամբ իրականացրել է Հայաստանից ավտոմեքենաների վերաարտահանման բիզնեսի ուսումնասիրություն: Ծրագրի շրջանակներում Մոդեքսը իրականացրել է Հայաստանից ավտոմեքենաների վերաարտահանման բիզնեսի արժեշղթայի վերլուծություն, գնահատել է Հայաստանից ավտոմեքենաների վերաարտահանման ծավալները, բիզնեսի ստեղծած ավելացված արժեքը, վճարած հարկերը և դերը տնտեսության համար։