2021թ-ին ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը արտարժույթի փոխանակումից աճել է 21.3%-ով
- 2021թ-ին ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը արտարժույթի փոխանակումից կազմել է մոտ 39 մլրդ դրամ՝ մոտ 7 մլրդ դրամով ավել, քան 2020թ-ին,
- Արտարժույթի փոխանակումից ամենամեծ շահույթը արձանագրել է Ամերիաբանկը՝ 7.6 մլրդ դրամ, որին հաջորդում են Արդշինբանկը՝ 5.1 մլրդ դրամ և Յունիբանկը՝ 3 մլրդ դրամ,
- 2021թ-ին արձանագրված աճը հիմնականում պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով․
2021թ-ին բնակչությունը և տնտեսավարողները, հաճախ տուրք տալով քաղաքական զարգացումներին և վատատեսական կանխատեսումներին, սկսել են իրենց դրամային խնայողությունները փոխարկել արտարժույթի, բարձր ռիսկերի պայմաններում մեծացել է սփրեդը (առքի ու վաճառքի փոխարժեքների տարբերությունը), աճել է արտերկրից Հայաստան արտարժույթով դրամական փոխանցումների ծավալը (2021թ-ին միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները նախորդ տարվա համեմատ աճել են 14.5%-ով), ավելացել է արտահումը և ներմուծումը։