- ՀՀ առևտրային բանկերը 2022թ-ին արձանագրել են 255.6 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը շուրջ 3 անգամ ավելի է, քան նախորդ տարի,
- Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 62.2 մլրդ դրամ,
- Բոլոր բանկերը, բացի VTB-ից, աշխատել են շահույթով, իսկ շահույթ արձանագրած 16 առևտրային բանկերից 2-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։
2022թ նոյեմբերի 9-ին «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունը ձեռք է բերել ՀՀ կենտրոնական բանկի՝ բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա և գրանցվել որպես «Ֆասթ Բանկ» ՓԲԸ։ Ֆասթ Բանկի զուտ շահույթը 2022թ-ին կազմել է 7.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 4.8 մլրդ դրամի փոխարեն։