2021թ-ին հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 33.6%-ով

mortgage loans 2020 2021

2021թ-ի տարեվերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ռեզիդենտներին տրված հիփոթեքային վարկերի պորտֆելը նախորդ տարվա տարեվերջի համեմատ աճել է 33.6%-ով (բանկերի դեպքում՝ 36%-ով), այն դեպքում երբ ռեզիդենտներին տրված ընդհանուր վարկերի ծավալը կրճատվել է 4.9%-ով,

Բոլոր բանկերն արձանագրել են հիփոթեքային վարկերի պորտֆելի աճ, բացառությամբ Արցախ բանկի, բացարձակ մեծությամբ ամենամեծ աճը գրանցել են Ամերիաբանկը (24.2 մլրդ դրամ, 20.7%), Հայբիզնեսբանկը (19.7 մլրդ դրամ, 86.1%) և Արդշինբանկը (18.8 մլրդ դրամ, 30.1%):

Հիփոթեքային վարկավորման շուկայում առաջատարը Ամերիաբանկն է, որին բաժին է ընկնում առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի 21.9%-ը, որին հաջորդում են Արդշինբանկը (12.6%) և Կոնվերս բանկը (9.6%):