Լավագույն Modex charts

ՏՏ խոշոր հարկատուները | 2024-2025

2025 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 69 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 105.8 միլիարդ դրամի եկամուտ, ինչը 21 միլիարդ դրամով ավելի շատ է, քան 2024 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների վճարած հարկերը: 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2025թ-ին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4%-ը, […]

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը | 2024-2025թթ

ՀՀ առևտրային բանկերը 2025թ-ին արձանագրել են 421 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 17 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: 2025թ-ին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 137.1 մլրդ դրամ, որին հաջորդում է Ameriabank-ը` 72.6 մլրդ դրամ։ Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն Araratbank-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։

ՓՄՁ-ների ստեղծած համախառն ավելացված արժեքը | 2020-2024

2024թ-ին ՓՄՁ-ների կողմից ստեղծված համախառն ավելացված արժեքը կազմել է 3 միլիարդ 486 միլիոն դրամ, ինչը 17%-ով ավել է, քան նախորդ տարի։ ՓՄՁ-ները ապահովել են 2024թ-ին երկրում ստեղծված համախառն ներքին արդյունքի 34.3%-ը՝ նախորդ տարվա 31․6%-ի փոխարեն։