Լավագույն Modex charts

ՀՀ Top 10 վարկային կազմակերպությունների զուտ շահույթը | 2024/25թթ

2025 թվականին առևտրային բանկերի և պետական մարմինների հետ փոխկապակցվածություն չունեցող վարկային կազմակերպությունների զուտ շահույթը կազմել է 14.7 մլրդ դրամ՝ 17%-ով ավել, քան 2024 թվականին: Top 10 վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2025 թվականին կազմել է 12.1 մլրդ դրամ կամ ընդհանուրի 82%-ը։ 2025 թվականին նշված վարկային կազմակերպությունների շրջանում ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է «Արեգակ» ՈՒՎԿ-ն՝ 3.8 մլրդ […]

ՀՀ ներդրումային ընկերությունների զուտ շահույթը | 2024-2025

ՀՀ 22 ներդրումային ընկերությունների զուտ շահույթը 2025 թվականին կազմել է շուրջ 38 մլրդ դրամ, որը 13%-ով ավել է, քան նախորդ տարի։ Ընդ որում, 2025 թվականին 22 ներդրումային ընկերություններից 7-ն աշխատել են վնասով։ 2025 թվականի տվյալներով ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Freedom Finance Armenia-ն՝ շուրջ 19 մլրդ դրամ (ընդհանուրի 49%), որին հաջորդում են Cube Invest և […]

ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | 2025

2025թ-ին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 37%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 372 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 676 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 25%-ը։ Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել են, համապատասխանաբար, 298 […]