
ՀՀ առևտրային բանկերը 2026թ-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 103 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 2.6%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
2026թ-ի հունվար-մարտ ամիսներին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 33 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35.7 մլրդ դրամի փոխարեն։ Զուտ շահույթի նվազումը առավելապես պայմանավորված է փոխարժեքային տարբերություններից զուտ եկամտի 39% նվազմամբ։
Ardshinbank-ին հաջորդում է Ameriabank-ը` 19 մլրդ դրամ զուտ շահույթով։
Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն բանկերից 7-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։