
2024թ-ին ըստ հասույթի Հայաստանի խոշորագույն ընկերությունների ցանկը գլխավորել է «Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա» ՍՊԸ-ն ` 314 մլրդ դրամ հասույթով, սակայն հարկ է նշել, որ ընկերության համախառն շահութաբերության մարժան եղել է ընդամենը 0.37%,
2024թ-ին 10 խոշորագույն ընկերությունների ընդհանուր հասույթը եղել է շուրջ 2.0 տրիլիոն դրամ՝ 12.8%-ով ավելի, քան 2023թ-ին,
Բոլոր 10 ընկերությունները արձանագրել են ընդհանուր 354 մլրդ դրամի զուտ շահույթ,
Դիտարկված 10 ընկերությունների սեփական կապիտալի շահութաբերության պարզ միջինը 2024թ-ին եղել է 49.6%, միջնարժեքը՝ 27.1%