2022թ-ին Հայաստանի ռեզիդենտները գյուտի արտոնագիր ստանալու համար ներկայացրել են 50 միջազգային հայտ

IP patents 2022

2022թ-ին Հայաստանի ռեզիդենտները գյուտի արտոնագիր ստանալու համար ներկայացրել են 50 միջազգային հայտ՝ 14-ով պակաս, քան 2021թ-ին։ Միջազգային հայտերի քանակով՝ ընտրված 17 երկրներից Հայաստանը 12-րդն է։

50 միջազգային հայտերից 21-ը գրանցման են ներկայացվել ԱՄՆ-ում։

Մեկ միլիոն բնակչի հաշվով միջազգային հայտերի քանակով Հայաստանը (18) առաջ է Վրաստանից (3), Մոլդովայից (2), սակայն զգալիորեն զիջում է Էստոնիային (146,8), Բելառուսին (67,8), Սլովակիային (59,6) և մի շարք այլ երկրների։