ՏՏ խոշոր հարկատուները | 2024/25թթ I-III եռամսյակ

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 73 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 78 միլիարդ դրամի եկամուտ:

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2025թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4%-ը։

73 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 11 միլիարդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Digitain ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 50.1%-ը (5,581 միլիոն դրամ)։

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 9-ի դեպքում վճարած եկամտային հարկերը նվազել են, անկումը խոշոր է հատկապես KEH Armenia և BostonGene ընկերությունների դեպքում, ինչը, մեծ հավանականությամբ, կախված է անձնակազմի կրճատման հետ։

2024թ-ի տարեկան տվյալներով Digitain-ի հասույթի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում էր ՏՏ գործունեության տեսակներին:

Ride Tech-ի (Yandex Taxi) բիզնես մոդելի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է պլատֆորմի զարգացման, մշակման և շահագործման աշխատանքներում։

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։