ՏՏ խոշոր հարկատուները | 2024/25թթ I կիսամյակ

2025 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 76 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 54 միլիարդ դրամի եկամուտ:

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2025թ-ի հունվար-հունիս ամիսներին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4%-ը:

76 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 9.7 միլիարդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Digitain ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 47.3%-ը (4,570 միլիոն դրամ):

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 10-ի դեպքում վճարած եկամտային հարկերը նվազել են, անկումը խոշոր է հատկապես KEH Armenia ընկերության դեպքում:

2024թ-ի տարեկան տվյալներով Digitain-ի հասույթի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում էր ՏՏ գործունեության տեսակներին:

Ride Tech-ի (Yandex Taxi) բիզնես մոդելի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է պլատֆորմի զարգացման, մշակման և շահագործման աշխատանքներում։

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։