Որքա՞ն գումար է պետբյուջեից վերադարձվելու հիփոթեքային վարկերի տոկոսավճարների գծով

2015-2025 թվականներին «Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» ծրագրից օգտվողներին պետական բյուջեից վերադարձվել է 305 միլիարդ դրամ։

German Economic Team (GET) ծրագրի շրջանակում Berlin Economics և Modex ընկերությունների գնահատականների համաձայն՝ ծրագրի շահառուներին 2026-2044 թվականներին ՀՀ պետական բյուջեից վերադարձվելու է շուրջ 1 տրիլիոն 98 միլիարդ դրամ։ Ընդ որում, խոսքը վերաբերում է մինչև 2024 թվականի վերջի դրությամբ առկա շահառուներին միայն։

Ի հավելումն իրականացված գնահատականների՝ ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են տարբեր սցենարներ, այդ թվում՝ փոխարժեքի տատանումներ և տոկոսադրույքների փոփոխություններ։ Համաձայն դիտարկված սցենարիների՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով պետբյուջեից 2026-2044 թվականներին եկամտային հարկի վերադարձը կարող է կազմել 1,037-1,273 միլիարդ դրամ։