
2025 թվականին առևտրային բանկերի և պետական մարմինների հետ փոխկապակցվածություն չունեցող վարկային կազմակերպությունների զուտ շահույթը կազմել է 14.7 մլրդ դրամ՝ 17%-ով ավել, քան 2024 թվականին:
Top 10 վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2025 թվականին կազմել է 12.1 մլրդ դրամ կամ ընդհանուրի 82%-ը։
2025 թվականին նշված վարկային կազմակերպությունների շրջանում ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է «Արեգակ» ՈՒՎԿ-ն՝ 3.8 մլրդ դրամ, որին հաջորդում են «Գլոբալ Կրեդիտ» և «Մոգո» վարկային կազմակերպությունները՝ համապատասխանաբար 3.1 մլրդ և 1.4 մլրդ դրամ զուտ շահույթով։
Ցանկում ներառված չեն առևտրային բանկերի և պետական մարմինների հետ փոխկապակցված վարկային կազմակերպությունները (օրինակ՝ ԱԿԲԱ Լիզինգ, ԱյԴի Լիզինգ, «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող ՈՒՎԿ և այլն):
Ցանկում չի ներառվել «Էքսպորտ Ֆայնենս» ՈՒՎԿ-ն, քանի որ այն հիմնականում սպասարկում է փոխկապակցված ընկերություններին, իսկ գործունեությունը ներքին շուկայում սահմանափակ է։