ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | 2025թ․ I-III եռամսյակ

2025թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 39%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 392 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 497 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 25%-ը։

Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել են, համապատասխանաբար, 214 մլրդ և 170 մլրդ դրամ զուտ մուտքեր։

Ընդհանուր առմամբ երեք խոշորագույն հարկատու ոլորտների խոշոր հարկատուները միասին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 44%-ը։