2023թ-ի ընթացքում ՀՀ-ում գործել են 109,431 գերփոքր, փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ), ինչը 8%-ով կամ 7,899-ով ավել է, քան նախորդ տարի։
ՓՄՁ-ների 70%-ը գործունեություն են իրականացրել մեծածախ և մանրածախ առևտրի (50%), մշակող արդյունաբերության (11%) և տեղեկատվության ու կապի ոլորտներում (9%):