ՀՀ ապահովագրական ընկերությունների ապահովագրական հասույթը | Ե1-2024/25

2025թ-ի հունվար-մարտ ամիսներին ՀՀ ապահովագրական ընկերությունների ապահովագրական հասույթը կազմել է 16.6 մլրդ դրամ, ինչը 0.6%-ով կամ 95 մլն դրամով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

2025թ-ի առաջին եռամսյակում շուկայի առաջատարը Լիգա Ինշուրանսն է՝ 3 մլրդ 140 մլն դրամ ապահովագրական հասույթով և շուկայի 18.9% մասնաբաժնով, որին հաջորդում են Նաիրի Ինշուրանսը՝ 18.6% և ԷՖԵՍ-ը՝ 18.5% մասնաբաժիններով։

Ամենամեծ բացարձակ աճը գրանցել է ԷՖԵՍ-ը՝ 1 մլրդ 296 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է եղել առողջության ապահովագրության սեգմենտում ընկերության մրցակցային դիրքերի ամրապնդմամբ։